Ֆրանսիացի մարզական լրագրող Օրելյեն Մակեդոն նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։
Ցանկում նա ներառել է նաև հայ ֆուտբոլիստներ՝ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Մոսկվայի «Դինամոյի» և ՌԴ հավաքականի խաղացող Արսեն Զախարյանին:
«Ես ուշադիր հետևում եմ ՌՊԼ-ին: Ռուսաստանցի խաղացողներից եվրոպական առաջնությունների ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ ունեն Կուզյաևն ու Մոստովոյը՝ «Զենիթից», «Դինամոյից» Զախարյանն ու Ֆոմինը, ինչպես նաև «Սպարտակի» հարձակվող Սոբոլևը»,- հայտնել է Մակեդոն Metaratings-ի հետ զրույցում։
Մակեդոյի կարծիքով՝ Պինյաևը, ԲԿՄԱ-ի խաղացողներ Չալովը և Դիվեևը, ինչպես նաև «Կրասնոդարի» ֆուտբոլիստներ Սպերցյանն և Սաֆոնովը կարող են ևս ապագայում տեղափոխվել եվրոպական թոփ ակումբներ: