«Եթե Հայաստանը կողմ է վաշինգտոնյան տարբերակին, ՌԴ-ն կաջակցի ցանկացած ընտրություն»․ ՌԴ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանը նախընտրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակը, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդիր չկա, Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Երևանի ցանկացած ընտրության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբում ունեցած ելույթի ժամանակ։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղը ինչ-որ առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել ապագա խաղաղության պայմանագրում, դա ևս տարբերակ է, սակայն պետք է այդ հարցում համաձայնության գալ Ադրբեջանի հետ, պետք է, որ մյուս կողմի համար էլ առաջարկներն ընդունելի լինեն։ Սա բարդ հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք նրանով, թե ինչ կառաջարկի հենց Հայաստանը»,- ասել է Պուտինը։




Լրահոս