ԱՐՓԻՆ՝ «ՄԱԽՄՈՒՐ» ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփին  այս օրերին գտնվում է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում: Երգչուհին, բացի ստեղծագործական գործունեությունից, շուրջ մեկ տարի է հիմնել է իր սեփական պայուսակների բրենդը, որն անվանել է « Մախմուր»:

 

Ի դեպ, նշենք՝ ավելի վաղ Արփին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր նոր գործունեության եւ բիզնես լեդի լինելու մասին:

Նշենք, որ Արփին իր ինստագրամյան էջում ակտիվորեն հետեւորդների հետ կիսվում է «Մախմուր» պայուսակների բրենդով. «Երեկ Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացրեցինք «Մախմուր»-ը: Մի կողմից անսպասելի էր նման արձագանք եւ հիացմունք, մյուս կողմից՝ սպասելի, քանի որ մեկ տարվա ընթացքում ջանք չենք խնայել կատարելագործել մեր աշխատանքը, ընդառաջ գնալ մեր հաճախորդների առաջարկներին, ներկայացնել նոր մոդելներ եւ հավաքածուներ: «Մախմուր»-ը շատ սիրվեց Լոս Անջելեսում: Շնորհակալ ենք կազմակերպիչներին, բոլոր ներկա գտնվողներին, հայկական արտադրանքը գնահատողներին»։

Իսկ ավելի վաղ Արփին «Մախմուր» բրենդի մեկամյակի առթիվ գրել էր. «Այս մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք կատարել ահռելի աշխատանք՝ մեր արտադրանքը բարելավելու եւ հայկական շուկայում վստահելի անուն ձեւավորելու ուղղությամբ:

«Մախմուր»-ը դարձել է սիրելի եւ ցանկալի անուն, «Մախմուր» պայուսակները կրում են տարբեր տարիքի, ոճերի ու ապրելակերպի տեր կանայք թե՛ առօրյայում եւ թե՛ հատուկ առիթների ժամանակ:

Այնքան ասելիք ունենք, որ չի տեղավորվի այս պոստում: 1 տարվա ընթացքում «Մախմուր»-ի ձեռքբերումները ամփոփենք մի քանի կետերով՝

  1. ստեղծել ենք 30-ից ավել պայուսակի մոդելներ, ներկայացրել ենք 6 հավաքածու,
  2. ձեւավորել ենք պրոֆեսիոնալ արտադրական թիմ եւ ներդրել ենք արդյունավետ արտադրական գործընթացներ,
  3. ձեռք ենք բերել ճանաչելի անուն հայկական շուկայում,
  4. գործարկել ենք makhmur.com կայքը, որը դեռ բարելավվում է եւ զինվում է ավելի օգտակար գործիքներով,
  5. մասնակցել ենք մի շարք ցուցահանդես-վաճառքների,
  6. փորձարկել ենք տարբեր հումք եւ արդյունքում ընտրել լավագույն որակ ապահովող ապրանքներն ու մատակարարներին,
  7. «Մախմուր»-ի բազմաթիվ հաճախորդների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Մենք ձեռք ենք բերել հավատարիմ հաճախորդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից,
  8. «Մախմուր» պայուսակները ներկայացվել են 5 Concept խանութ-սրահում,
  9. այժմ մասնակցում ենք AGBU-ի կողմից կազմակերպված «Կին ձեռներեցներ» ծրագրին, որտեղ բարելավում ենք գիտելիքները բիզնեսի, արտադրության վերաբերյալ, ձեռք ենք բերում նոր ծանոթություններ եւ ընդլայնում մեր համայնքը,
  10. մոտ ապագայում եւս ունենք անելիքներ եւ սպասված անակնկալներ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում նոյեմբեր ամսին։

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, պատմում է 1990-ականների Հայաստանի մասին: Ֆիլմում զինվորական կալանքից ազատվելուց հետո Արսենը վերադառնում է տուն: Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը եւ իր հետ այնտեղ տեղի ունեցածն ազդեցություն են թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը՝ փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգեւորական: … Եւ այդ խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:

Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը եւ Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատրյանն է, նկարիչը Ներսես Սեդրակյանն է, կոմպոզիտորը՝ Լեւոն Թեւանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

 

ԼՈՒՐՋ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Դերասանուհի Եկատերինա Սեմենովան ռուսական  ծՁԹ հեռուստաալիքի  իՉպջՊօ րՏՔսՌրՖ հաղորդման ժամանակ խոսել է որոշ ժամանակ առաջ արված աղիների լուրջ վիրահատության մասին։

Սկզբում բժիշկները որոշել են, որ կինը բաց խոց ունի, որն արտահոսում է դեպի որովայնի խոռոչ, սակայն վիրահատությունից հետո պարզվել է, որ խոց չկա։

«Ասացին. «Մինչեւ չասեք, թե ինչ է պատահել, մենք այստեղից չենք գնա։ Դուք խոցի որեւէ վնասվածք չունեք. մենք բացել ենք աղիքները, եւ դրանք բացարձակապես վնասված չեն, սակայն աղիքներից դուրս աղիքանյութ կա»»,-դերասանուհին մեջբերել է  կնոջ խոսքերը։

Հետո դերասանուհին հիշել է, որ ձկան սենդվիչներ է կերել եւ ոսկորը մնացել է կոկորդում, նա հազացել է եւ մոռացել այդ մասին: Բժիշկները ենթադրել են, որ ոսկորը կարող է կտրած լինել աղիքները, ինչի հետեւանքով էլ հեղուկը դուրս է թափվել, եւ բորբոքում է սկսվել։

 

 

 

ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ

Ամերիկացի դերասան Լեսլի Ջորդանը, ով հայտնի է American Horror Story եւ Will & Grace հեռուստասերիալներում իր մասնակցությամբ, ավտովթարից մահացել է։ Դերասանը 67 տարեկան էր։ Իրավապահ մարմինների աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Հոլիվուդի տարածքում սեպտեմբերի 24-ի առավոտյան։ Ենթադրվում է, որ Ջորդանը մեքենա վարելիս իրեն վատ է զգացել, ինչի հետեւանքով մեքենան բախվել է շենքի պատին։ Հոկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ մահացել է դերասան ու կասկադյոր Թեդ Ուայթը, որը «Ուրբաթ 13. վերջին գլուխը» ֆիլմում մարմնավորել է մարդասպան Ջեյսոն Վուրհիսին: Արտիստը մահացել է տանը քնած ժամանակ. նա 96 տարեկան էր։

 

 

 

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ղեկավարած թիմի խաղացողների վրա աշխարհի առաջնության հնարավոր ազդեցության եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հանգստի մասին։ Նորվեգիայի հավաքականը չի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։ «Առաջին անգամ է մեր կյանքում լինելու այսպիսի մրցաշրջան, եւ մենք չգիտենք, թե ինչ վիճակում կվերադառնան խաղացողներն աշխարհի առաջնությունից։ Եթե դառնան չեմպիոն, կլինեն շատ երջանիկ, բայց նաեւ շատ հյուծված։ Ոմանք կարող են շուտ ավարտել առաջնությունը եւ մեկնել արձակուրդ։ Շատ խաղացողներ էլ բաց կթողնեն աշխարհի առաջնությունը ծանրաբեռնվածության, վնասվածքների հետեւանքով։ Հոլանդն արձակուրդը կանցկացնի Նորվեգիայում եւ Իսպանիայում։ Նա տուն ունի Մարբելյայում, որտեղ գոլֆ կխաղա։ Հույս ունեմ, որ նա շատ չի խմի եւ լավ մարզավիճակում կվերադառնա»,- ասել է Գվարդիոլան։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

 

 

 

ՇՐՋԱՆՑԵԼ Է ՕՐԵՆՔԸ

Ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկան Լվովում կայացած համերգի ժամանակ ռուսերեն մի քանի երգ է երգել։

Ըստ հրապարակման՝ հանդիսատեսից մի մարդ հոլովակ է նկարել, որում Սերդյուչկան (իսկական անունը՝ Անդրեյ Դանիլկո) կատարում է շ վպ տՏվÿսՈ երգը։

Լվովի մարզում 2018 թվականից արգելվել է ռուսալեզու երգերի կատարումն ու ռուսալեզու բովանդակության տարածումը։ Իրավապահ մարմիններն այս տարվա սկզբին ռեյդ են իրականացրել, որի ընթացքում օրինախախտները տուգանվել են։

Ավելի վաղ Անդրեյ Դանիլկոն ասել էր, որ Ալլա Պուգաչովային միշտ «արդար մարդ» է համարել` մեկնաբանելով իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին Պրիմա Դոննայի խնդրանքը, ինչը պայմանավորված էր ամուսնուն` Մաքսիմ Գալկինին նման ցուցակում ընդգրկելով:

 




Լրահոս