![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/Putin-Pashinyan_-580x367-1.webp)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել է Փաշինյանը:
Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի կարող և չի պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել»։