Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ:
Ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Կիսաեզրափակիչում պարտվել և բրոնզե մեդալով են բավարարվել Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը:
Ավելի վազ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):