ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները դրամական աջակցություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներին դրամական աջակցության չափ սահմանել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում:

Նշենք, որ 75 հազար դրամի չափով աջակցություն կսահմանվի սպայական կազմի զինծառայողներին, իսկ պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 հազար դրամ: Այսինքն անցումային շրջանի համար դրամական աջակցություն կվճարվի այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:

Իսկ այս տարվա օգոստոսի 29-ի տվյալներով 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ: Ի դեպ, այս անձինք ստանալու են նաև հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ և պարգևավճար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս