ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը մշտապես խոսում է միջանցքից, որի մասին հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրեւ, իրականացված արարքներին: Ալեն Սիմոնյանը որեւէ ազգության կամ պետության ցինիզմը եւ գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:

Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը: Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս