Վերաքննիչ դատարանը մերժեց. Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքնիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց փոխել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։

Արդյունքում որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, սակայն այս փաստարկը փաստաբանն անհիմն է համարում։




Լրահոս