
Հոկտեմբերի 27-ին` ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 1-ին թաղամասի 2 տան խոհանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զ.Հարությունյանին պատկանող տան խոհանոցում այրվել է գազօջախի էլ. մալուխ և ջերմահարվել` գազի ռետինե խողովակ: