17-ամյա անչափահասը դանակահարել է 23-ամյա համագյուղացուն. փորձել է շեղել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Երիտասարդը հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է:

Երիտասարդը այդկերպ փորձել է շեղել իրավապահներին: Նրա մոտ հայտնաբերվել են ապօրինի ծալովի դանակ, մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմեր ու կաթուցիչ: Ըստ նրա` զանգվածը թմրամիջոց է, իսկ դանակը հենց այն գործիքն էր, որով մարմնական վնասվածքներ էին հասցրել իրեն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկած միջոցառումներով Աշտարակի քրեական հետախույզները պարզել են, որ Ուջան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել էր նրա 17-ամյա համագյուղացին: Նախնական տվյալներով` նա դանակը գցել էր դեպքի վայրում, որը վերցրել էր դանակահարված երիտասարդը:

Բացատրական կարճատև աշխատանքից հետո 17-ամյա անչափահասը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել:

Համագյուղացիների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս