Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցներից մեկի տնօրենը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 09.00-ից հոկտեմբերի 28-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի նկուղից գողացել են համակարգիչներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը և, անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել ու բաժին է տարել 57-ամյա մի տղամարդու:
Բաժնում նա խոստովանել է, որ համակարգիչներն ինքն է գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 57-ամյա աշտարակցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: