
Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տարվել 25-ամյա Գագիկ Ե.-ն: Նա հուլիսի 15-ից ՌԴ Ռյազանի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերվելու մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին և դատախազությանը: