
Կրեմլն այսօր մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մանդատը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոմից հնչած առաջարկին։
Պատասխանելով ռուսական РИА “Новости” գործակալության հարցին, թե քննարկվելո՞ւ է արդյոք այդ հարցը երկուշաբթի Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. – «Հարկավոր է սպասել բուն հանդիպմանը»։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին 10-ից 20 տարվա մանդատով օժտելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՔՊ համագումարին։