
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: