ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիավարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելուվերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։
Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։
Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ
վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։