Ռուսաստանն անորոշ ժամկետով դադարեցնում է «մթերային գործարքի» իրականացումը․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն անորոշ ժամկետով դադարեցնում է «մթերային գործարքի» իրականացումը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հոկտեմբերի 29-ին ուկրաինական զինված ուժերը, ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման «սեւծովյան նախաձեռնության» իրականացման շրջանակներում ստեղծված հումանիտար միջանցքի անվան տակ, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային օդային եւ ծովային հարվածներ են հասցրել Սեւաստոպոլի ռազմածովային բազայում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նավերին եւ ենթակառուցվածքին։

Բրիտանացի մասնագետների գլխավորությամբ ուկրաինական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ, ուղղված նաեւ ռուսական նավերի դեմ, որոնք ապահովում են նշված մարդասիրական միջանցքի գործունեությունը (որը չի կարող որակվել այլ կերպ, քան ահաբեկչություն), ռուսական կողմը չի կարող երաշխավորել «սեւծովյան նախաձեռնությանը» մասնակցող քաղաքացիական չոր բեռնատար նավերի անվտանգությունը եւ այսօրվանից անորոշ ժամկետով դադարեցնում է դրա իրականացումը։ Համապատասխան ցուցումներ են տրվել Ռուսաստանի ներկայացուցիչներին Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնում, որը վերահսկում է ուկրաինական սննդամթերքի տեղափոխումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս