Ռուսաստանի սառեցված 300 միլիարդ եվրոյի ոսկու արժութային պահուստները կարող են պահպանվել որպես Ուկրաինայի վերականգնմանը Մոսկվայի մասնակցության երաշխիք, հայտարարել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։
Ինչպես ասել է Ռեյնդերսը, Ուկրաինան ցանկանում է օգտագործել ռուսական սառեցված պաշարները՝ երկիրը վերականգնելու համար։ Եվ, նրա կարծիքով, այս 300 միլիարդ եվրոն կարող է պահպանվել որպես երաշխիք «առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կամավոր չի մասնակցել վերականգնմանը»։
Նա նաև ասել է, որ Եվրամիության պատժամիջոցների պայմաններում «սառեցվել է 90 անձանց ունեցվածքը, որից ավելի քան 17 միլիարդ եվրոն յոթ նահանգներում, միայն 2,2 միլիարդը՝ Գերմանիայում»: