Մեծ Բրիտանիայում գազի ինն օրվա պաշար է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում գազի պաշարները կհերիքեն ևս ինը օր, մինչդեռ Ֆրանսիայում 103 օրվա համար պաշար կա։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով British Gas-ի տվյալները։

«Մեծ Բրիտանիային մնացել է 9 օր և ունի գազի պահեստավորման ամենացածր մակարդակը Եվրոպայում՝ համեմատ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների»,- ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը նախազգուշացրել է, որ այս ձմռանը գազի դեֆիցիտի դեպքում բրիտանացիներին կարող են սպառնալ էլեկտրաէներգիայի պլանավորված երեքժամյա անջատումներ։

Նշվում է նաև, որ էներգետիկ ընկերությունը վերաբացում է իր Rough ստորգետնյա գազի պահեստարանը, որը 50%-ով կավելացնի գազի պահեստավորման հզորությունը Միացյալ Թագավորությունում և ձմռանը կդառնա սպառման հիմանական աղբյուրը երկրում։

Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներկրումը։




Լրահոս