
Ինդոնեզական Սուլավեսի կղզում սկսվել է Լոքոն-Էմպունգ հրաբխի ժայթքումը: Հրաբուխը մոխրի եւ փոշու հսկայական շիթեր է օդ շպրտել:Լոքոն-Էմպունգ հրաբխի ժայթքման հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Այստեղ ապրում է 30 հազարից ավել մարդ: Լոքոն-Էմպունգ հրաբուխը գտնվում է կղզու հյուսիսում՝ Հյուսիսային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մանադոյից 20 կմ հեռավորության վրա: