Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանության փորձի եւ այլ ծանր հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն ներխուժած եւ նրա ամուսնու գլխին հարվածած տղամարդուն:

Ոստիկանությունը դեռեւս չի բացահայտել Փոլ Փելոսիի վրա կայացած հարձակման պատճառը:  Ներկայացուցիչների պալատի խոսնակ  Նենսի Փելոսին հարձակման պահին եղել է Վաշինգտոնում եւ անմիջապես մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ ամուսնու մոտ:

Ոստիկանությունը պարզել է դեպքի վայրում ձերբակալվածի ինքնությունը՝ 42-ամյա Դեյվիդ Դեպապը։ Նա կալանավորվել է սպանության փորձի, հարձակման, բնակարանային գողության եւ մի շարք այլ հանցագործությունների կասկածով։ Սպասվում է, որ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազության կողմից պաշտոնական մեղադրանք կներկայացվի:




Լրահոս