
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ գոհ է Հայաստանում իր հանդիպումներից և հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ մասնակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
«Քննարկվել են ընթացիկ զարգացումները և հետագա քայլերը: Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ուժեղ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»,- գրել է նա։