Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազարը դեռ Վրաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նոր տվյալներ է հայտնում Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների թվի մասին: Այդ տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը:

Aliq.ge-ն հաղորդում է, որ նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է գտնվում 13 հազար 151 Բելառուսի քաղաքացի:




Լրահոս