Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին է հանձնվել 47-ամյա Արտյոմ Ա.-ն: Նա սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի (Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն) մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս