Արփի Դավոյանը հրահանգել էր ամեն ինչ անել, որ 4 անձ չդառնա վարչության անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած վարչության նիստն այդքան էլ հարթ չի անցել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, համանուն կուսակցության նորընտիր վարչության անդամ Արփի Դավոյանը վարչահրամայական տոնով Լոռու փոխմարզպետին (ենթադրաբար Գոռ Ասրյանին, որ, ինչպեսև Արփի Դավոյանը, Ստեփանավան քաղաքից է) հրահանգ է տվել՝ ամեն ինչ անել, որ ՔՊ-ական չորս անձինք որևէ կերպով իշխող քաղաքական ուժի վարչության կազմում չընդգրկվեն:

«Խոսքը պատգամավորներ Մարիա Կարապետյանի, Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է։ Իր «զեմլյակներին» զգուշացրել է, որ այս չորս թեկնածուներին որևէ դեպքում չընտրեն հանկարծ։ Խոսակցությունը սեփական կուսակիցների ականջն է ընկել, ինչի մասին ձայն է բարձրացրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ ասել է, թե «մենք ամբողջ օրը ժողովրդավարությունից ենք խոսում, բայց այս ամենը դեմ է ժողովրդավարությանն, էսպես չի լինի»,- մանրամասնեց իշխանամերձ մեր աղբյուրը։

Նկատենք, որ գուցե նաև այս միջադեպն է պատճառ եղել, որ վերոնշյալ անձնաիցից ո՛չ Կարապետյանը, ո՛չ Աղաջանյանը վարչության անդամությունում չեն ընդգրկվել։

Ս.Վ.




Լրահոս