Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կգա ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի  քննարկումները: Այսօր առավոտյան, ըստ ավանդույթի, պետք է քննարկումներին նաեւ մասնակցեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այսօր նա չի մասնակցել եւ չի ներկայացրել բյուջեի նախագծի կատարողականը, քանի որ առավոտյան մեկնել է Սոչի:

Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չորեքշաբթի օրն է գնալու Ազգային ժողով եւ մասնակցի բյուջեի նախագծի քննարկումներին: Նշենք, որ այդ օրը խորհրդարանում նախատեսված է պետաիրավական եւ ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստ եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են գալու խորհրդարան: Հենց այդ օրն էլ նա կլինի խորհրդարանում:

Ք.Մ.




Լրահոս