ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակնկալում ենք ՌԴ-ի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրս բերման հարցում. Փաշինյանը՝ Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի հարցում Երեւանի համար ընդունելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման ռուսական նախագծի առաջարկած մոտեցումները: Սահմանազատման աշխատանքներից առաջ նախ անհրաժեշտ է ամրացնել անվտանգությունը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

Այս մասին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն պաշտոնական Երևանի ենթակայության տակ:

«Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցում»,-հավելեց վարչապետը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր խոսքում նշեց. «Անհրաժեշտ է համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։  Հուսով եմ՝ մենք կարող ենք առաջընթաց քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս