Օտարերկրացին չհասցրեց ճաշակել թմրանյութը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները “Լյուքս” հյուրանոցային համալիրի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, “հաշիշ” տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 6,6 գ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, “ափիոն” տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 0,8 գ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված մոտ 0,6 գ ընդհանուր կշռով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:Օտարերկրացին հայտարարել է, որ 6,6 գ մուգ դարչնագույն զանգվածը ,հաշիշե է, 0,8 գ մուգ շագանակագույն զանգվածը` “ափիոն”, իսկ 0,6 գ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը` կրիստալ տեսակի թմրամիջոց, որոնք ինքը ս/թ սեպտեմբերի 14-ին “Զվարթնոց” օդանավակայանի մաքսակետով անցկացրել է ՀՀ` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





Լրահոս