Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը «հացահատիկային գործարքի» շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Ղրդողանը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ կշարունակվի աշխատանքը «հացահատիկային գործարքի» շրջանակներում, չնայած դրցանում Ռուսաստանի մասնակցության դադարեցմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել «հացահատիկային գործարքի» շրջանակներում, չնայած այն կասկածներին, որոնք Ռուսաստանն ունի»,-«Անադոլու»-ն մեջբերում Է նրա խոսքերը: Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել Է, որ ներկայում «հացահատիկային գործարքը» թույլ Է տվել նվազեցնել պարենային ճգնաժամը. Ուկրաինայից արտահանումը կազմել Է 9,3 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչուների գրոհները Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամանակով դադարեցնում Է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար «սեւծովյան նախաձեռնության» իրականացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս