ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղավ Ջերմուկում շրջափակման մեջ մնացած ադրբեջանցիների ճակատագիրը. ԳՇ պետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբը, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվումէ այդ բլրի գագաթի վրա, և կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի` թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու: Նաև բրիֆինգի ժամանակ ներկայացրի, որ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից»:

Եվ ահա, անցել է մեկ ամսից ավելին եւ ArmLur.am-ը գրել էր, որ այդ խումբն անարգել հետ է վերադարձել: Այս մասով այսօր հարց ուղղեցինք ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս