ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նարեկ» պարային համույթի մատուցմամբ «Մենք կանք…» պլաստիկ ներկայացումը հիմնված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրական պատմությունների վրա: Բեմադրությունն արվեստի լեզվով հանդիսատեսին է ներկայացնում այն խոչընդոտները, որոնց բախվում են ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ:

 

Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում:

Մեկ գործողությամբ պլաստիկ ներկայացումը ստեղծվել է «Գլոբալ թու լոքալ» (Global to Local) եւ «Բրիջ թու Արմենիա» (Bridge to Armenia) կազմակերպությունների համագործակցության շրջանակներում։ Ներկայացումը «Հաշմանդամությունը ընկալման խնդիր է։ Ինչպես փոխել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին այդ ընկալումը» նախագծի մի մասն է։

«Գլոբալ թու լոքալ»-ի հիմնադիր եւ ղեկավար Իրինա Ալեվերտի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, աջակցել նրանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ վեր հանել կրթության ոլորտում եւ համայնքային կյանքում նրանց ներգրավվածության խնդիրները։ «Մենք նախընտրում ենք խնդիրներն արծարծել տարբեր սոցիալական նախաձեռնությունների, արվեստի միջոցով: Իսկ այս նախագծին մասնակցել են հաշմանդամություն ունեցող այն երեխաներն ու նրանց ծնողները, որոնք բավարար խիզախություն են ունեցել խոսելու իրենց խնդիրների մասին եւ կոչ են անում այլ ծնողներին միանալ իրենց եւ փորձել համատեղ ուժերով փոխել հասարակության վերաբերմունքը»,-շեշտեց Ալեվերտը:

Բեմադրության հեղինակ Գրիգոր Խաչատրյանի համոզմամբ՝ թատրոնը մշտապես մեծ խնդիրներ է վեր հանում: «Հաշմանդամություն ունեցող մարդկանց առնչվող մի շարք պրոբլեմներ աշխարհում վաղուց լուծված են, սակայն մեզ մոտ դեռ այդպես չէ, ինչը ցավալի է: Վերջին պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը մեծացել է, եւ մենք պարտավոր ենք ուշադիր լինել, արագ արձագանքել նրանց, որ մեր երկիրը, քաղաքը նպաստավոր պայմաններ ստեղծեն նրանց հեշտ տեղաշարժման համար»,-նշեց Խաչատրյանը:

Ներկայացումը պատրաստելուց առաջ ստեղծագործական թիմի նկարահանող խումբը զրուցել է հաշմանդամություն ունեցողների, նրանց ծնողների հետ եւ պատրաստել է «Յուրահատուկները» վավերագրական ֆիլմը, որի մի հատված ցուցադրվեց մինչ բեմադրության սկիզբը:

«Պարային ներկայացումը ստեղծվել է այդ պատմությունների հիման վրա. ընտրվել է 9 պատմություն: Դերասանուհի Էմմա Մանուկյանի հետ մշակել ենք տեքստն ու գեղարվեստորեն այն մատուցել: «Մենք կանք…» նշանակում է, որ մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք կանք, կան նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք ոչնչով չեն տարբերվում մեզնից: Նրանք երբեք չպետք է մտածեն, որ ամեն ինչ վերջացած է»,-ընդգծեց ռեժիսորը:

Խաչատրյանն առաջին անգամ է այս թեմային անդրադառնում, սակայն  միշտ ձգտում է արվեստի լեզվով խոսել սոցիալական խնդիրների մասին:

Ներկայացման խորեոգրաֆներն են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«ՎՏԲ-Հայաստան» բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ԹՁը ԿվսՈռվ հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։

 

Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ հաճախորդի՝ «ՎՏԲ» բանկում ռուսական ռուբլով բացված հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին եւ հաստատվում փոխանցման պահին «ՎՏԲ-Հայաստան» բանկում գործող փոխարժեքով: Մինչեւ փոխանցման հաստատվելը ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաեւ գանձվող միջնորդավճարի չափը:

««ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդների համար չափազանց կարեւոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, որոնք սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: «ՎՏԲ»-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում՝ փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանեց «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։

Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ԹՁը ԿվսՈռվ հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել կսՈՑպՋՌ բաժին, ընտրել Թ ՉՈսþՑպ ջՈ ՐցոպՋ Ռ տՏ ՀՂ գործարքը եւ երկիրը, այնուհետեւ՝ կՏ վՏՎպՐց ՑպսպՒՏվՈ տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես ստացող բանկ ընտրել «ՎՏԲ-Հայաստան» բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար եւ գումար, ինչպես նաեւ հաստատել միջնորդավճարի չափը եւ կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:

Փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ԹՁը ԿվսՈռվ հավելվածում Android սարքերի համար եւ «Ինտերնետ բանկ» համակարգում:

Ավելի վաղ «ՎՏԲ»-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական եւ հարեւան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ԹՁը ԿվսՈռվ հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը եւ ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:

«ՎՏԲ-Հայաստան» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

ՆՈՐ ԵՐԳ

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով նոր երգից ու տեսահոլովակից մի հատված:

«Սիրահարվել եմ». այսպես է կոչվում Սիլվա Հակոբյանի նոր երգը, որը ամերիկաբնակ երգիչ Աղասիի հետ զուգերգ է:

Երգի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 28-ին:

Ավելի վաղ երգչուհին տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են ընտանիքի անդամները շնորհավորել ծննդյան 34-րդ տարեդարձը: «Ահա այսպես հարազատներս շնորհավորեցին ինձ կեսգիշերին: Ով կմտածեր, որ 34-ամյակս կնշեմ արդեն երկու բալիկներիս հետ: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ», – տեսանյութին կից գրել էր երգչուհին:

 

 

 

«ՍՊԱՍՈՒՄ Է ՀՐԱՎԵՐԻ»

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Բելգիայի հավաքականի երկրորդ մարզիչ, ֆրանսիացի Թիերի Անրին քիչ հավանական է համարում Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Զինեդին Զիդանի նշանակումը։

«Զիդանին շատ թիմերի հետ են կապել, բայց երբեք այդ տեղեկությունը իրականություն չի դարձել։ Չեմ կարծում, թե Զիդանը կցանկանա գլխավորել «Յուվենտուսը»։ Ես տեսնում եմ, որ Զիդանը սպասում է հրավերի Ֆրանսիայի հավաքականից, եւ դրա մեջ կա իմաստ»,- ասել է Անրին։

«Յուվենտուսը» դժգոհ է իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի աշխատանքից եւ փնտրում է փոխարինողի։

«Յուվենտուսը» զրկվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից, Իտալիայի առաջնության 11 խաղում վաստակել է 19 միավոր եւ 8-րդն է։

 

 

 

5 ՄԱՍՆԱԿԻՑ

Վրաստանի Գորի քաղաքում  ուսումնամարզական հավաքն ավարտել է մինչեւ 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը, որը գլխավոր մարզիչ  Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մեկնել է  Բոսնիա  եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւո:

Այնտեղ հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանը կներկայացնեն Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ  Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը  եւ Արսեն Ավեդիսյանը  (երկուսն էլ՝ 73 կգ):

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:

 

 

 




Լրահոս