ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվում է Երեւանում

 

Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ:

«Ընտանիքիս համար կյանքը նոր իմաստ է ստացել»,- ասել է Ավետիք Կարճիկյանի մայրը՝ Անժելա Եղիազարյանը:

Նշենք, որ փոքրիկ Ավետը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում երեխայի՝ առանց ծնողների համաձայնության որդեգրումը:

Սուրեն Ղարիբյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`

ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող,

բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ,

գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից,

դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում եւ խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Եթե մինչեւ որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունը ստանալու։

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները:

Հուսիկ  Կիրակոսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները սույն օրենսգրքով նախատեսված գրավոր կազմված փաստաթղթեր են, որոնք հաստատում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված, քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները: Որպես ապացույց կարող են օգտագործվել նաեւ կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ ընդունված բանավոր հայտարարությունների, մեղայականով ներկայանալու, ձերբակալման, անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանման առիթով կազմված արձանագրությունները:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաեւ ընթերակայի եւ այլ անձանց ցուցմունքներով:




Լրահոս