ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը վերցված է համացանցից

 

 

Ազատ ոճի ըմբիշ, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երեկ ամուսնացել է:

Երիտասարդ ըմբիշի հարսանեկան արարողությունը նախատեսված էր սեպտեմբերի 28-ին, սակայն երկրում տիրող պատերազմական իրավիճակից ելնելով՝ այն հետաձգվել էր:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ո՞վ է համարվում հոգեզավակ եւ ի՞նչ իրավունքներ ունի:

 Պատվական Հայրապետյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հոգեզավակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան է, որի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում։

Արգելվում է եղբայրների եւ քույրերի խնամքը եւ դաստիարակությունը տարբեր խնամատար ընտանիքներում կազմակերպելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է նրանց կամ նրանցից մեկի շահերից։

Հոգեզավակը պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, բնակելի տարածության սեփականության օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։ Հոգեզավակը պահպանում է նաեւ սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։

Հոգեզավակի ալիմենտի համար վճարները եւ կենսաթոշակը տնօրինում է խնամատար ծնողը` հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Խնամատար ծնողը գումարի ծախսման մասին վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից հարցում ստանալու դեպքում այդ մասին տալիս է համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնողի եւ հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Մարինե Թադեւոսյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 եւ ավելի օր:

Ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նաեւ`

1) այն ֆիզիկական անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սույն կետի կիրառության իմաստով կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը,

2) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող, ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սույն հոդվածի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաեւ Հայաստանի Հանրապետություն ժամանելու եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից:




Լրահոս