Լուսանկարը վերցված է համացանցից
Տրապիզոնի խմելու ջրի եւ կոյուղու վարչության (TiSKi) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։
Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեայ ի Տեր Հավիտեառն 1847թ.»։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում դատական ծանուցումը:
Միսակ Աղաջանյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձեւով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցը արձանագրության մեջ նշում է եւ ստորագրում:
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կողմերի միջեւ կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կողմերը կարող են դատարանին միջնորդել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։ Սույն մասով նախատեսված ծանուցման կարգը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է ծանուցման փաստը կամ ծանուցման կարգի վերաբերյալ համաձայնությունը։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը:
Իննա Գալստյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը եւ կիրառման պրակտիկային համապատասխան։
Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններ՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար, կամ ներգրավել փորձագետների։
Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող այն փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվում են՝ իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար, կամ, այլ կերպ, աջակցել դատարանին եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին եւ այլ մարմինների` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար։
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ձեռնարկված միջոցներով ողջամիտ ժամկետներում չի պարզվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։