Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կաշառք վերցնելու փաստը կասկածի տակ չի դնում անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների ներկայությամբ Նվեր Պողոսյանին նախատել է, թե “մանր ջեբկիրությո՞ւն ես անում”: Վերջինս էլ փորձել է արդարանալ, սակայն բառեր չի գտնել: Խոսակցությանը ներկա գտնվողներց մեկը նշեց, որ Ծառուկյանը չի էլ լսել մարզպետի արդարացումը եւ թեքել է գլուխը: Կարծում ենք` արդեն հասկանալի է, թե ինչի պատճառով է Նվեր Պողոսյանը վազել դատարան: Նա ցանկանում է սեփական արժանապատվությունը 2,2 միլիոն դրամով գնել դատարանի միջոցով, որպեսզի ապացուցի, թե ինքն այնքան էլ “ջեբկիր” չէ:
Գագիկ Ծառուկյանը նախատել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին`մանր ջեբկիրությո՞ւն ես անում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ