Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

**Խոյ.** Սա այն օրերից կլինի, երբ հակասական զգացումներն ու ձեզ անվերջ տանջող մտքերը ձեզ հանգիստ չեն տա: Դու այդպես էլ չեք կարողանա հասկանալ, թե ինչ է ձեզ պետք՝ ներքին բավարարվածության և հոգևոր անդորր հաստատելու համար: Ամենայն հավանականությամբ, ձեզ կփորձեն օգնության հասնել ձեր մտերիմները, ովքեր լավագույնս են ձեզ ճանաչում ու հասկանում են, թե նման պահերին ինչը կլիներ ձեր լավագույն «դեղամիջոցը»:

**Ցուլ.** Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել՝ ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

**Երկվորյակ.** Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը հաշվի են առնում, ձեր խորհուրդներին հետևում են: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով հետագա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների՝ նվազագույն ջանքեր թափելով:

**Խեցգետին.**  Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ: Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

**Առյուծ.** Համապատասխան օր է նոր դաշնակիցներ գտնելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ում դուք պետք է ինչ-որ կարևոր բան համոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Նման օրը հեշտ է սիրահարվել, ընդ որում՝ լուրջ և երկարատև: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառում, դրա հետ մեկտեղ էլ դուք գտնում եք պարզունակ խնդիրների լուծման անսպասելի լուծումներ:

**Կույս.** Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ է, հնարավոր է զգալի գումարների կամ արժեքավոր նվերների ստացում: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:

**Կշեռք.** Օրը գերազանց համապատասխանում է ոչ ֆորմալ շփումներին, ընկերների հետ հանդիպելուն, ռոմանտիկ ժամադրությանը: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք և դա ձեր դու կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

**Կարիճ.** Դուք օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ եք ստանում, սակայն դեռևս չգիտեք, թե ինչպես դա լավագույնս օգտագործել սեփական շահերի համար: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի՝ թողնելով անջնջելի հուշեր: Դուք այսօր անչափ հմայիչ եք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն ձեր նկատմամբ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել:

**Աղեղնավոր.** Դուք այսօր շատ եք ձգտում կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան խանգարում է դրական արդյունքի հասնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ՝ հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ կդատապարտեն իրենց դրա համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր, անհաջող գնումներ:

**Այծեղջյուր.**  Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց՝ նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում: Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները

**Ջրհոս.** Այսօր արժե նախաձեռնություն ցուցաբերել՝ քննարկման առաջ քաշել ձեր գաղափարները: Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները՝ մտածված: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար:

**Ձկներ.** Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով: Կարելի է իմիջի փոփոխության հետ կապված փորձարարություններ անել: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել;




Լրահոս