Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասով լուրջ քննություն է սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու, ասել է թե՝ իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին», թե ով ինչ արեց կամ չարեց հայրենիքը փրկելու համար:

Առաջին մեղադրանքն արդեն կա. ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետին է մեղադրանք առաջադրվել, որ նա հրաժարվել է պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի հրամանը կատարել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս