Հայաստան խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել եւ քննարկել նոյեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ Հիմնական մտահոգությունը եղել է հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը, ուստի հանձնարարվել է, որ ակտիվ քարոզչական աշխատանքներ տարվեն՝ մարդկանց հրապարակ բերելու համար։

Արձանագրել են, որ դա հեշտ չի լինելու, հատկապես որ պայքարից հոգնած ժողովուրդը դժվար է նման ստանդարտ իրավիճակում փողոց դուրս գալիս։ Խոստովանել են, որ արցախցիներն ավելի վճռական են տրամադրված, ուստի դիտարկել են հանրահավաքի կազմակերպմանը եւ մասնակցությանն արցախցիների ներգրավման հարցը, եւ, ըստ ամենայնի, այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս