
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 18-ամյա Ռոզա Տ.-ին:
Պարզվել է, որ Ռոզա Տ.-ն ս/թ մայիսին, Մյասնիկյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկում հյուրընկալված 51-ամյա Ռուզաննա Ճ.-ի պայուսակից գողացել է 5.000 ՌԴ ռուբլի:Պարզվել է նաև, որ Ռոզա Տ.-ն ս/թ հունիսի վերջին, իր նախկին ամուսնու մոր տանը բնակվելիս, ննջասենյակի պահարանի դարակից գողացել է 300.000 դրամ արժողության ոսկյա ժամացույց, որը հետագայում ամուսնու մոր պահանջով վերադարձրել է:
Կատարվում է հետաքննություն: