Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Սոչիում եւ Թեհրանում: Նախ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ապա նաեւ Թեհրանում հանդիպում ունեցել Իրանի նախագահին:
Այդ հանդիպումներից հետո միջազգային մամուլում տարբեր հրապարակումներ կան այդ հանդիպումների մասով: Նախ «Թուրան»-ը գրում է, թե Մոսկվան չկարողացավ Երևանին համոզել, որ կարող է հայերի համար ավելին անել, քան՝ Արևմուտքը: Ապա մեկնաբանը շարունակում է.
«Փաշինյանի բարձրացրած ոչ մի հարցի Պուտինը դրական պատասխան չտվեց: Դա նշանակում է, որ կարգավորման այսպես կոչված «ռուսական տարբերակը» պարզապես միֆ է: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Փաշինյանի առաջարկած կետերը եռակողմ հայտարարության նախագծում էին, բայց դուրս են մնացել Իլհամ Ալիևի պնդմամբ:
Իսկ ռուսական «Կոմերսանտ»-ը գրում է, թե Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ էր, որ ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլև, օրինակ, սահմանազատման սկզբունքների շուրջ Հայաստանը և Ադրբեջանը դեռ ի վիճակի չեն պայմանավորվել: Իսկ «Վեստնիկ Կովկասը» ծավալուն հոդված է հրապարակել «Պուտինն ու Ալիեւը չտրվեցին Փաշինյանի սադրանքին» վերտառությամբ: Հոդվածում նշվում է, թե լիդերները հրաժարվել են պաշտպանել Փաշինյանին:
Ն.Հ.