![](https://armlur.am/wp-content/uploads/2022/11/ed360f9f0c1dd6b65a7b9466708054a8_M.jpg)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նոյեմբերի 8-ից 10-ը Սեուլ՝ Կորայի Հանրապետություն կմեկնի:
Նա այնտեղ կմասնակցի «Ծերացման եւ ցածր ծնելիության վերաբերյալ 2022թ. գլոբալ սիմպոզիում»-ի աշխատանքներին:
Նշենք, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Ս.Վ.