
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է կառավարությունը սկսել փակ աշխատել եւ վարչապետն էլ չի շփվում լրագրողների հետ:
«Եթե ասելիք է լինում, արվում է: Ձեւը կամ ոճը կարող է որոշի կառավարությունը: Սակայն լրագրողները որեւէ սահմանափակում չեն ունեցել», – նշեց նա:
Նրա խոսքով, եթե գնում ենք խորհրդարանական ձևի կառավարման, ապա ընդունված ձև է, որ երկրի ղեկավարը լինի նաեւ կուսակցության ղեկավար: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ:
Մանրամասները՝ տեսանյութում