Ում հետ է Փաշինյանը Սոչիից մեկնել Թեհրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան եւ բանակցություններ ունեցել նաեւ այնտեղ:

Փաշինյանը Սոչի էր մեկնել մեծաթիվ պատվիրակության հետ: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ այլք: Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած էր 17 հոգուց:

Ինչպես նշեցինք, Սոչիից անմիջապես հետո վարչապետը մեկնել է Իրան՝ Թեհրան: Ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է եղել 14 հոգուց եւ ԶԼՄ եւս երկու ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ պատվիրակությունը նույնն է եղել, ինչ Սոչիում:

Ն.Հ.

 

 




Լրահոս