Թուրքիան արտաքսում է Վրաստանի 150 քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան արտաքսում է Վրաստանի 150 քաղաքացիներին, որոնք ապօրինաբար աշխատում էին այդ երկրի տարածքում։ Վրաստանի 150 քաղաքացիները ձերբակալվել են երեկ տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ, որի նպատակը ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելն է։ Երեկ Թուրքիայից արտաքսել են Վրաստանից ժամանած 80 ներգաղթյալների, մնացածը հետ կուղարկվեն այսօր։ Ընդհանուր առմամբ, թուրք իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են տարբեր երկրների 200 քաղաքացիներ, որոնցից 150-ը ներկայացնում են Վրաստանը։





Լրահոս