ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի ու Պուտինի կողքին ամենավատը նորից Փաշինյանն էր. նա ոչ թե բանակցում, այլ սոսկ լսում է. արցախցի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի՝ օրերս տեղի ուենցած եռակողմ հանդիպմանն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որևէ գնահատական չի տալիս, քանի որ այն ո՛չ հայանպաստ, ո՛չ էլ ի վնաս Հայաստանի հանդիպում էր: Նրա դիտարկմամբ՝ հանդիպման ժամանակ, ընդանուր առմամբ, որևէ հարցով համաձայնություն ձեռք չի բերվել:

Ցավով է արձանագրում՝ ամենավատ իրավիճակում կրկին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր գտնվում, որի պահվածքից ու տեսքից կարելի է հասկանալ՝ Հայաստանն այս պահին բանակցող չունի։

Ընդհանուր հայտարարություններից, ըստ մեր զրուցակցի, կարելի էր ենթադրել, որ կողմերը կուլիսներում արդեն անհամաձայնություներ են ունեցել ու ընդհանուր հայտարարի չեն եկել: Ակնհայտ էր, շարունակում է, հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը բացակայում էր, ինչը գործընթացի հետընթաց է նշանակում։ Դրական քողի ներքո է դիտարկում այն հանգամանքը, որ եռակողմ հերթական հանդիպումից հետո Արցախի մասով կոնկրետ հանգուցալուծում չի եղել, ինչն, իհարկե, ցավալի է:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանն ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ապա Արցախի ԱԺ պատգամավորի փոխանցմամբ՝ հայտարարությունը ժողովրդի կողմից հստակ ձեւավորված պահանջն էր՝ ուղղված բոլոր բանակցողներին ու որոշում կայացնողներին․ Հայաստանի Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանն, Արեւմուտքին ու բոլորին։

Արցախն իր դիրքերը որեւէ կերպ չի զիջելու, արցախցին որևէ պարագայում չի նահանջելու: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, ապա եթե միջազգային հանրությունն, ու, այսպես ասած, միջազգային խաղացողները աչալուրջ չլինեն, իրենց ձեռքով ու թողտվությամբ 21-րդ դարում հայը նորից է ցեղասպանվելու: Այնպես որ, Արցախի մասին բոլոր որոշումները պետք է հստակ դիտարկվեն հենց այն դիտանկյունից, որ կողմից որ ացախցիներն են ուղղություն տալիս։

Սևակ Վարդումյան




Լրահոս