Դադարեցվել է ավտոբենզալցակայանի և գազալցակայանի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակում Երևանի Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում իրականացվել է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ վերահսկողության՝ նախկինում տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Կարգադրագրի պահանջների կատարման նկատմամբ 2022թ. նոյեմբերի 1-ին իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում շահագործվող ավտոբենզալցակայանում դեռևս առկա են հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։

«Վերահսկողություն է իրականացվել նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ)՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Ընկերությունում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված հրդեհային անվտանգության բնագավառի խախտումների վերացման համար տրվել են կարգադրագրեր, որոնց պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով վերոնշյալ հասցեներում արձանագրված խախտումները՝ հաստատվել է, որ և՛ ավտոբենզալցակայանի, և՛ ավտոգազալիցքավորման ճնշակայանի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում մարդկանց անվտանգության համար, ուստի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ անհապաղ դադարեցնել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում գտնվող ավտոբենզալցակայանի և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում՝ «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը՝ մինչև համապատասխան խախտումների վերացումը։




Լրահոս