
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս է գնել «Թվիթեր» ընկերությունը, հայտարարել է միկրոբլոգների ծառայությունն աշխարհի ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուրը դարձնելու մտադրության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձեռնարկատիրոջ համար նման հայտարարության պատճառ է դարձել օգտատերերից մեկը, որը «Թվիթեր»-ում տեղադրել է Սպիտակ տան՝ ճշտող փաստերին վերաբերող հաղորդագրության պատճենը:
«Մենք նպատակ ունենք «Թվիթեր»-ն աշխարհում ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուրը դարձնել՝ անկախ քաղաքական հայացքներից»,-օգտատիրոջը պատասխանել է Մասկը: