
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Vesti.az-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սոչիում կայացած Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սոչիում կայացած հանդիպման արդյունքների մասին: