Ոստիկանները փակել են Կառավարության շենքի տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտից ՀՀ կառավարության շենքի մուտքը եւ հարակից տարածքը ոստիկանության աշխատակիցներն ամբողջությամբ փակել են,-այս մասին հայտնում է armlur .am -ի թղթակիցը:Կառավարության շենքի մոտ հավաքվածների թույլ չեն տալիս մոտենալ շենքին: ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատողը փորձում է ներկայում պարզել ստեղծված իրավիճակը: Ցուցարարների խոսքով` նման հրաման է տվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, քանի որ անցած հիգշաբթի անցած հինգշաբթի ՀԱԿ ակտիվիստներից Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին անվայել արտահայտություններ էր արել:Այսօր եւս Կառավարության շենքի մոտ հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր բողոքում են անարդարության, իրենց ընտանիքները սովի մատնելու, իրենց զավակներին բանակում պանելու եւ մի շարք այլ խնդիրներից:




Լրահոս