ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է 26 հարց: Այս պահի դրությամբ սակայն ոչ մի զեկուցվող նախագիծ ընդգրկված չէ օրակարգում: Կա նաեւ գաղտնի հարց, որը ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախագծերից մեկով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է վերաբաշխում կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Որոշման նախագծով առաջարկվում է 20 մլն դրամի չափով գումար ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:
Այսպիսով, շենքերի եւ շինությունների պայմանների բարելավման համար ՊՆ-ն ծրագրում է ծախսել 20 մլն դրամ: Այս որոշումը կհանգեցնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացման՝ 16 մլն 704 հազար դրամի չափով:
Ն.Հ.