Հաջորդ տարի Արցախում հանրաքվե կանցկացվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչեւ նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է քաղաքական դաշտի կոնսենսուսով։

Երկրորդ ընթերցումից հետո այն, սահմանված կարգով, կուղարկվի Արցախի Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու։ Եթե դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ԱԺ-ում կդրվի քվեարկության, եւ կնշանակվի հանրաքվե։ Որոշում կայացնելու համար օրենքը Գերագույն դատարանին ամիսուկես ժամանակ է հատկացնում։

Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Նոր Սահմանադրությամբ՝ Արցախում հետ վերադառնալու են կիսանախագահական համակարգին: Հանրաքվեից հետո՝ 2023-ի վերջին, տեղի կունենան խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս